Մահացել է հայտնի երաժիշտ Յուրի Պետերսոնը
72 տարեկան հասակում մահացել է երգիչ և երաժիշտ Յուրի Պետերսոնը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ արտիստը հիվանդ էր շատ երկար ժամանակ։ Նա համարվում է մի շարք հայտնի երգերի հեղինակ։ Նրա երգերը զարդարել են հայտնի կինոնկարները։
Ընդգծենք, որ երգիչը շատ անգամներ արժանացել է հեղինակավոր մրցանակների։