Իրանը շարունակում է ուրան հարստացնել, իսկ Եվրամիությունը մտահոգ է
Եվրոպական միությունն իր մտահոգությունն է հայտնել Իրանի ուրանի հարստացման ծրագրի հետ կապված:
«Մենք մտահոգված ենք, որ Իրանը սահմանված նորման գերազանցել է և կոչ ենք անում Իրանին հետ կանգնել այն բոլոր գործողություններից, որոնք սասանում են ձեռք բերված համաձայնությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հրաժարվում է համաձայնագրով ձեռք բերված մի քանի կետերից, մասնավորապես այն կետից, որն արգելում էր Իրանին ուրանի հարստացումը գերազանցել 3.6%-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 8-ին Իրանը հայտարարեց, որ հրաժարվում է միջուկային համաձայնագրով ատանձնած որոշ պարտավորությունների կատարումից: