Բորիս Ջոնսոնի «ձեռքերը կապվեցին»
Բրիտանական խորհրդարանը որոշում է կայացրել արգելել Brexit-ն առանց
Եվրոպական միության հետ համաձայնագրի:
Այդ փաստաթղթով հետաձգվում է Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալը ևս երեք ամսով:
Այս կերպ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ձեռքերը «կապվում են», քանի որ վերջինս խոստացել էր, որ մինչ հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից՝ անկախ նրանից կհաջողվի՞ համաձայնագիր ստորագրել, թե՞ ոչ: