Իվան Ռակիտիչը ձմռանը կտեղափոխվի «Յուվենտուս»
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Թուրինի «Յուվենտուս» կտեղափոխվի ձմռանը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Ամռանը նա թուրինցիների հետ պայմանագիրը համաձայնեցրել էր, սակայն տեղափոխությունը չկայացավ: Նշվում է, որ իտալական ակումբը ցանկացել է գնել Ռակիտիչին, սակայն չի ցանկացել գործարքում ներառել Ջանին:
Նշենք, որ խորվաթի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: