Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցում մեծ է «բռնել ու բաց թողնելու» բաղադրիչը. քաղաքագետ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը չկարողացան տալ անհրաժեշտ հնչեղություն, որը կկարողանար չեզոքացել Ամուլսարի շուրջ ստեղծված հետաքրքրությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Իշխանության պլանը չաշխատեց: Այդ պատճառով իշխանությունները կրկին գնացին Ամուլսարի հարցի քննարկման՝ փորձաքննություն, սկայպ-կոնֆերանս և այլն։ Մենք գիտենք, թե ՀՀ-ում հիմա մարդիկ ինչ հիմքերի վրա են ձերբակալվում՝ միֆերի, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում»,- ասաց Ենոքյանը:
Գագիկ Խաչատրյանի կալանավորման գոծընթացի մեջ «բռնել-+բաց թողնելու» տարր է տեսնում։ Իր տեսակետը նա բացատրում է այն հանգամանքով, որ 1,5 տարի քայլեր չեն ձեռնարկվել` Խաչատրյանին բռնելու և նրա հարստության աղբյուրները բացահայտելու ուղղությամբ։
«Եթե այսքան ժամանակ չէին արել և հիմա են անում, ուրեմն մեծ է «բռնել ու բաց թողնելու» բաղադրիչը։ Այս գործընթացը մեծ աղմուկ չհանեց, քանի որ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում «Ֆեյսբուք»-ին, որի դերը գնալով թուլանում է»,- նկատեց քաղաքագետը:
Նա նկատում է նաև, որ մարդիկ հոգնել են նեգատիվից: Ենոքյանը չի ժխտում, որ հասարակությունը ուզում է թալանչիները պատժվեն, բայց նա վստահ է, որ այդ պատժիչ գործողությունների արդյունքում մարդիկ ուզում են արդյունք տեսնել և ցանկանում են, որ երկիրը զարգանա: