«Արդարություն լինելու է». ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են անում (տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում: Նրանք հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին եւ իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։
Ուսանողները վստահեցնում են, որ շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։
ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։
«Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում»,-ասում են ուսանողները։ Ուսանողները նկատում են, որ դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։
Մանրամասները` տեսանյութում