Արարատում նախկին փեսան դանակահարել է աներոջը
Հիվանդանոցից օգոստոսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի տղամարդ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը, 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:
Օգոստոսի 31-ին, կեսգիշերն անց կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում: Դանակն առգրավվել:
Նախապատրաստվում են նյութեր: