Արցախյան հերոսամարտում ինքնազոհաբերվող մարդը չի ընկրկի. Սեյրան Օհանյանը շնորհավորել է Քոչարյանին
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին:
Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ և պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, և հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային:
Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ և տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը»։