Ողբերգական դեպք Մեքսիկայում․ 2 խմբավորումների բախման արդյունքում կա 9 զոհ և 11 վիրավոր
Մեքսիկայի Միչոական նահանգում իրար են բախվել 2 հանցավոր խմբեր։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ բախման արդյուքնում զոհվել է 9 մարդ և վիրավորվել 11-ը։ Դեպքի վայրում գտնվել է 5 մեքենա, որոնց մեջ եղել է 4 մահացածի դիակ։
Ըստ նախնական տեղեկությունների իրար են բախվել տեղի 2 թմրանյութի բիզնեսով զբաղվող խմբավորումները։