«Փաստ». Բնակարան, Volkswagen Golf մակնիշի մեքենա, կես միլիոն դրամ. Ի՞նչ է հայտարարագրել շրջակա միջավայրի փոխնախարարը

Այս թեմայով
- ԱԱԾ-ին շարունակում է հուզել Հրայր Թովմասյանի հոր տանիքի հարցը (տեսանյութ)
- Պետք է քրգործ հարուցվի․ արդյոք Սանասարյանն օգտագործե՞լ է իր քաղաքական կապերը․ Ռուբեն Մելիքյան
- «Ժամանակ». Կտրուկ վատացել են Կարեն Կարապետյանի ու Վարդան Հարությունյանի գործերը
- «Հրապարակ». Քոչարյանի մերձավորներից Օսկանյանի նկատմամբ նոր իշխանությունը բավականին անտարբեր են
«Փաստ» թերթը գրում է․
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վարդան Մելիքյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնա¬տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայ¬քում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Վ. Մելիքյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ Volkswagen Golf 2.0 մակնիշի ավտո¬մեքենա:
Հայտարարատու պաշտոնատար ան¬ձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Վարդան Մելիքյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 180 789 ՀՀ դրամ, որը գոյացել է աշ¬խատավարձից:
Վ. Մելիքյանը ստացել է նաեւ 1500 ԱՍՆ դոլար եկամուտ, որը եւս գոյացել է աշխատավարձից: Նա շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում