Մարիո Մանջուկիչը մերժել է «ՊՍԺ» տեղափոխության առաջարկը
«Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը չի տեղափոխվի «ՊՍԺ»։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մերժել է ֆրանսիացիների առաջարկը։ Մանջուկիչը չի ցանկացել փոխել ակումբը տրանսֆերային պատուհանի փակումից օրեր առաջ։
Նշվում է նաև, որ ձմռանը Մանջուկիչը կլքի Իտալիան ու ամենայն հավանականությամբ կտեղափոխվի կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդ», կա՛մ էլ Չինաստան։