Դոնալդ Թրամփը ցանկանում է սառեցնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության գումարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակիցներին կարգադրել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծրագիրը։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Այդ ծրագրի շրջանակներում Վաշինգտոնը 250 միլիոն դոլար պիտի տրամադրեր Ուկրաինայի ռազմամթերքի զարգացման համար։
Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինային տրամադրվող այդ միջոցները սառեցվեն։ Այս հարցը հիմա գտնվում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսպերայի և Բորիս Ջոնսոնի քննարկման տակ։