Գիտնականները պարզաբանում են, թե ինչու Հիտլերն այդպես էլ չստեղծեց ատոմային ռումբ
Ռուսաստանի Դաշնության ատոմային նախագծի ղեկավար Անդրեյ Գագարինսկին խոսել է այն մասին, թե ինչո՞ւ Նացիստական Գերմանիան չկարողացավ պատրաստել իր ատոմային ռումբը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է, որ Գերմանիան դա չէր համարում կարևոր հարց և դրանով զբաղվում էր միայն երկրի մի շարք ծայրամասային հատվածներում։ «Հիտլերը երբեք չի ունեցել գիտնականներ, ովքեր պիտի պատասխանատվություն կրեին այդ ծրագրի համար»,- նշել է Գագարինսկին։
Նա նաև հավելել է, որ դրա համար չհերիքեց նաև ժամանակը։ Ատոմային ռումբի վերջին անհաջող էքսպերիմենտը արել է Նոբելյան մրցանակակիր Վեներ Գեյզենբերգը, 1945 թվականին։