Մասշտաբային ցույցեր Լոնդոնում․ բրիտանացիները պահանջում են Բորիս Ջոնսոնի հրաժարականը
Մեծ Բրիտանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրանք իրենց հետ ունեն ցուցանակներ, որոնց վրա գրված է «Հեռացիր, Բորիս»։ Ամբողջ երկրում մասշտաբային ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Էլիզաբեթ 2-րդ թագուհին «Կանաչ լույս վառեց» Ջոնսոնի համար և թույլ տվեց նրան 5 տարի աշխատել բրիտանական պառլամենտում։ Լոնդոնում ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը։
Նրանք իրենց հետ ունեն զանազան պաստառներ, որոնց վրա ծաղրանկարներ են նկարված Բորիս Ջոնսոնի մասին։ Բրիտանացիները կարծում են, որ Ջոնսոնը վերջնականապես սպանեց Անգլիայում դեմոկրատիան։