Էրդողանը հետաքրքրված է ռուսական МиГ-35 կործանիչներով
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հետաքրքրված է ռուսական արտադրության МиГ-35 կործանիչներով:Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռազմամթերքի ցուցադրության ժամանակ Էրդողանը կանգ է առել կործանիչների մոտ և հետաքրքրվել մի շարք մանրամասներից: Սրա հետ մեկտեղ Էրդողանը հետաքրքրվել է նաև Су-57-ով:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների Էրդողանը ցանկանում է գնել այդ կործանիչներից: