Հայաստանի իշխանությունը Քոչարյանի գործով ճնշում է գործադրում դատարանների վրա. РЕН ТВ-ի անդրադարձը (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեկան գործին ու դատավարությանն է անդրադարձել ռուսական РЕН ТВ–ն։
Լրատվամիջոցը նշում է, որ երկրորդ նախագահի գործով դատական նոր նիստ է նախապատրաստվում։
«Տեղական արդարադատությունը մեկ անգամ չէ, որ նրան անմեղ է ճանաչել, բայց իշխանություններն ամեն անգամ պատճառներ են գտնում` Քոչարյանին ճաղերի հետևում պահելու համար։ Հիմա նրանք ուղղակիորեն դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,-նկատում է աղբյուրը և հավելում, որ այժմ Քոչարյանը կալանաքի տակ է:
Ներկայացնելով Քոչարյանի կալանավորման պատճառները, լրատվամիջոցը նշում է.
«Հայաստանի կառավարությունը Քոչարյանին մեղադրում է 2008-ի բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց սպանության համար։ Այդ ժամանակ խախտումների դեմ հավաքները վերածվեցին զանգվածային անկարգությունների, ամբոխը սկսեց այրել խանութներ, բռնության ենթարկել ոստիկաններին։ Քոչարյանը, որ այդ ժամանակ երկրի ղեկավարն էր, արտակարգ դրություն մտցրեց ու կանխեց ճգնաժամը։ Բողոքներին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ինչի համար ճաղերից այն կողմ ուղարկվեց։ Հիմա ստացվում է, որ նա վրեժ է լուծում ու Քոչարյանին մեղադրում է իշխանության յուրացման համար։ Նույնիսկ անհեթեթ է հնչում. երկրի գործող ղեկավարն իրավասու էր այն ժամանակ արտակարգ դրություն մտցնել։ Այնպես որ՝ դատարանները փորձում են հանել մեղադրանքը։ Իսկ ահա Փաշինյանը չի թողնում»։
Մանրամասները` տեսանյութում