«Կոչ եմ անում «Իմ քայլը» խմբակցությանը` գոնե մի փոքր, լրջացեք». Բաբկեն Հարությունյան (տեսանյութ)
Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր վերանորոգել ու նորացնել վերելակները, սակայն մինչ օրս ոչ մի վերելակ վերանորգված չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:
Նա նկատում է, որ 2019 թվականի բյուջեյով նախատեսված է 120 մլն դրամ` 2044 վերելակի համար: Բաբկեն հարությունյանը հաշվում է` 1 վերելակի համար ստացվում է 59-60 հազար դրամ:
«Հիմա ես չգիտեմ, էդ 60000-ով մաքրելո՞ւ են, ներկելո՞ւ են, թե՞ մի կնոպկայի հարց են լուծելու»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ դեռ 20 վերելակ էր նախատեսված է փոխելու համար:
Նա նաև «Իմ քայլը» խմբակցությանը կոչ արեց մի փոքր լրջանալ:
«Շատ չէ, բայց գոնե մի փոքր էլի, լրջացեք»:
Մանրամասները` տեսանյութում