Բրիտանացի մոդելի մերկ լուսանկարները նրա կատուն ուղարկել է ֆեյսբուքյան օգտատիրոջը
Բրիտանացի մոդելը նշել է, որ իր կատվի պատճառով համացանցում տարածվել են իր մերկ լուսանկարները։ Կատուն անցնելիս է եղել և պատահաբար էկրանին է դիպչել, ինչի արդյունքում մոդելի մերկ լուսանկարները ուղարկվել են պատահական օգտատիրոջ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սերենա Դերոսան ֆեյսբուք սոցիալական կայքում զրուցել է մի օգտատիրոջ հետ, ով մեքենաներ էր վաճառում, հետո նա առանց ներքնազգեստի լուսանկարվել է ու հեռախոսը թողել անկողնու վրա։ Քիչ անց նա նկատել է, որ լուսանկարները ուղարկվել են ինչ-որ մարդու։
Այդ ժամանակ նա նամակ է գրել և ներողություն խնդրել, սակայն օգտատերը չի պատասխանել։ Որոշ ժամանակ հետո մոդելը հասկացել է, որ նկարները պատահաբար ուղարկել է իր սենյակի կատուն, ով ամենայն հավանականությամբ անցնելիս պատահաբար դիպչել է ու նկարները ուղարկվել են։