Անձրևի ու կարկուտի հետևանքով կաթվածահար են եղել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները
Մադրիդի բնակիչները չեն կարողանում տանից դուրս գալ, քանի որ փողոցները ողողված են ջրով։ Իսպանիայի մայրաքաղաքում տեղացել է հորդառատ անձրև և կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մեծ թվով քաղաքացիներ իրենց մեքենաները թողել են փողոցում։ Փողոցները ողողված են աղբով։ Օգոստոս ամիսն է, սակայն այնպիսի տպավորություն է, որ Մադրիդը ծածկված է ձյան շերտով։ Քաղաքի մետրոյի մի շարք կայարաններ չեն գործում։
Հետաձգվել են նաև մի շարք թռիչքներ։ Այս ամենի հետ մեկտեղ նաև հաղորդվում է, որ մինչև ամառվա վերջ Մադրիդում կշարունակի տեղալ անձրև և կարկուտ։