Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան Աբրահամյան
Մամուլ

«Ժամանակ». «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞. քաղաքական մեծամասնության ճգնաժա՞մ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է:

Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ փարատված չեն, եւ Հայաստանը կայացնում է ռիսկի չգնալու որոշում: Հետո գնում ենք միջազգային արբիտրա՞ժ, թե՞ մտածում ենք առնվազն ժամանակ ձգելու որեւէ տարբերակ՝ սա այլ հարց է: Բայց եթե կայացվում է հանքի շահագործման աներկբա եւ անբեկանելի որոշում, ապա հասկանալի է, որ այն պետք է իրականացվի, այլապես կայացված, բայց չիրականացված որոշումը աշխատելու է իշխանության դեմ:

Եվ այստեղ առաջանում է հարցը՝ «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞, եւ կառաջանա՞ քաղաքական մեծամասնության ճգնաժամ: Պետք է նկատել, որ իշխող խմբակցությունն ունի բավականին մեծ տոկոս՝ «պառակտման լյուֆտի» համար: Իհարկե, վտանգի տակ կհայտնվի, այսպես ասած, երկու երրորդը, սակայն պարզ մեծամասնությունը կարող է մնալ «անձեռնմխելի»: Սա էլ անշուշտ նոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ կա Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, սահմանադրական օրենքների մեծ օրակարգ, որոնք իշխանությունից պահանջելու են հենց, այսպես ասած, երկու երրորդը՝ մեծամասնությունը: Հետեւաբար տրոհումը կարող է բերել խնդիրների:

Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում տրոհում, եւ արդյոք չափազանցված չէ՞ այդ դիտարկումը: Ի՞նչ են անելու պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարին: Լքելո՞ւ են խորհրդարանը: Այդ դեպքում արդյոք ցուցակում չե՞ն լինելու փոխարինողներ: Եթե խորհրդարանը չեն լքում, արդյոք մնացյալ հարցերում պարզապես ինքնանպատակ դե՞մ են քվեարկում՝ ինչ է թե վարչապետը եւ կառավարությունը Ամուլսարի հարցում կայացրել են այլ որոշում:

Այդ հարցադրումներին հնարավոր է ավելացնել շատերը, եւ պարզ կդառնա, որ խորհրդարանական մեծամասնության ճգնաժամն այնքան էլ իրատեսական չէ: Ըստ այդմ՝ խիստ տեսական է եւ թերեւս ցանկալին իրականության տեղ դիտարկել է նշանակում այդ համատեքստում արտահերթ ընտրության պատճառահետեւանքային կապ կառուցելը:

Այլ է հարցը, որ հարցն օրակարգում տեղ ստանա ավելի լայն ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, եթե ձեւավորվի հանքի շահագործման կառավարության որոշման դեմ լայն հանրային դիմադրություն, կառավարությունն այն հաղթահարելու համար դիմի իրավապահ եւ ուժային գործիքի: Այստեղ արդեն շատ բան կախված է քաղաքական ուժերից: Նրանք կմիավորվե՞ն այդ խնդրի շուրջ, եւ կստացվի՞ ձնագնդի էֆեկտ, որն իշխանությանը կստիպի կա՛մ ձեռնամուխ լինել ուժային լայն գործողությունների, կա՛մ գնալ քաղաքական հանգուցալուծման արտահերթ ընտրական ճանապարհով:

Ամբողջ հարցը, սակայն, այն է՝ այդ ուժերի համար, որ քաղաքական ճգնաժամ հասունացնել նրանք կարող են, մինչդեռ նրանց բոլորի դեպքում թերեւս հարց է՝ իսկ կարո՞ղ են հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը: Ակնառու է, որ դա կարող են ոչ բոլորը՝ Փաշինյանի առաջնորդած ուժից բացի: Անգամ ներկայումս խորհրդարանում եղած մյուս երկու ուժերը: Գործնականում բոլորի համար անցողիկ շեմը խնդիր է: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի անցնի: Դա նշանակում է, որ երաշխավորված չէ, թե ով կանցնի, որովհետեւ անցնողներ անկասկած կլինեն: Իսկ այստեղ կարող է ստացվել, որ բոլորը կարող են մասնակցել քաղաքական ճգնաժամի հասունացմանը, իսկ դրանից օգտվել կկարողանա մեկ-երկու ուժ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում