Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել «Թուլուզ»-ի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա փոխարինվել է հանդիպման 66-րդ րոպեին և խաղադաշտը լքելիս բռնել էր ոտքը։ Հետո պարզ դարձավ, որ ֆրանսիացին մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի 3 շաբաթից մինչև 1 ամիս։
Ընդգծենք, որ փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն արդեն 3 խաղ է՝ անհասկանալի պատճառով չի մասնակցում թիմի հանդիպումներին։