Դոնեցկում տեղադրել են Ալեքսանդր Պուշկինի 3D արձանը
Դոնեցկի Բուդյոնսկի երկրամասում բացվել է հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի նոր արձանը։ Արձանը պատրաստված է 3D ձևաչափով։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Գրողի նոր արձանը քանդակված է Մոսկվայում տեղադրված նրա արձանի նմանությամբ և կշռում է ավելի քան 500 կիլոգրամ։ Քանդակը մասամբ կառուցվել է 1959 թվականին։ Նահանգապետը մասնավորապես նշել է․ «Մենք աշխատել ենք մոտ 100 օր։ Հին արձանը վատ վիճակում էր։
Մենք գտանք հովանավորներ, ովքեր որոշեցին տալ բավարար ամբողջ գումարը, որպեսզի մենք ավարտին հասցնենք այս աշխատանքը»։
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Ալեքսանդր Պուշկինի 220 ամյակը։