Դոնեցկում կբարձրացվի Ուկրաինայի դրոշը. Պյոտր Պորոշենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ Դոնեցկում պետք է բարձրացվի Ուկրաինայի դրոշը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ այսպիսի կարծիք նա հայտնել է քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ՝ շնորհավորելով բնակիչներին։
Նրա խոսքով՝ կգա օրը, երբ դա կիրականանա։ Նա մասնավորապես նշել է․ «Ես վստահ եմ, կգա ժամանակը, և քաղաքում կծածանվի ուկրաինական դրոշը»։
Այս ամենի հետ մեկտեղ նա նաև վստահություն է հայտնել, որ ապագայում ուկրաինական դրոշը կբարձրացվի նաև Ուկրաինայի ռուսական քաղաքներում՝ Սևաստոպոլում ու Յալթայում։