Կորել է մեզ պարտադրված քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը․ Սոնա Աղեկյանը քաղաքային տրանսպորտի լուսանկարներ է հրապարակել
Երևանի ավագանու նախկին անդամ, ակտիվիստ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Երևանում թիվ 65 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի գերծանրաբեռնված վիճակը։
Նա մասնավորապես գրել է․
«Հենց հիմա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները 65 համարի երթուղայինում։
Կարծես թե կորել է մեզ պարտադրված քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը, չենք մոռացել, որ քվե աղերսելիս գոչում էր, որ Երևանում հասարակական տրանսպորտի խնդրի օր առաջ լուծումն իր պատվի ու արժանապատվության խնդիրն է, փնտրեցի, բայց չտեսա պարոն քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը»։