Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»
Հասարակություն

«ՇՇի Մելոյի» մեքենան պայթեցնելու գործով ձերբակալվածի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՀ օմբուդսմանին և գլխավոր դատախազին

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննության առնվող թիվ 20115119 քրեական գործով մեղադրյալ Արթուր Ժորժիկի Մխիթարյանի պաշտպան Գ. Գրիգորյանը բաց նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

Հարգելի պարոն Դավթյան,

Հարգելի պարոն Թաթոյան.

02.08.2019թ-ին, երբ պաշտպանյալս՝ Արթուր Մխիթարյանը գտնվել է իր տանը՝ Երևան քաղաքի Նորք Մարաշ, Արմենակյան փողոցի 40/4 հասցեում, օրվա երկրորդ կեսից նկատել է իր և կողքի Արմենակյան փողոցի 40 հասցեի շուրջ հավաքված իրավապահ մարմինների ծառայողների` իրենց ավտոմեքենաներով:

Ճիշտ է, իրեն հետաքրքրել է, թե ինչու են այդ անձինք հավաքված իր և կողքի տան մոտակայքում, սակայն, համարելով, որ ինքն իրավասու չէ այդ հարցով պարզաբանումներ կատարել՝ զբաղվել է իր առօրյա գործերով, մեկ անգամ շանը տարել է զբոսանքի, 2 ժամ հետո վերադարձել է, այդ անձինք դեռ այդտեղ են եղել, սակայն, իրեն չեն մոտեցել:

Ընթացքում պաշտպանյալիս կինը համակարգչով նկատել է նույն օրը Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունին առնչվող նյութերը, որպես արտառոց դեպք՝ ցույց է տվել դրանք իր ընտանիքի անդամներին, քննարկել են, նույնիսկ վրդովմունք են հայտնել՝ տեսնելով այդ նյութերը, որից էլ Արթուր Մխիթարյանը տեղեկացել է այդ պայթյունի մասին:

Երեկոյան, երբ պատրաստվելիս են եղել ճաշել, պաշտպանյալիս դուստրը Ա. Մխիթարյանին խնդրել է մոտակա սումերմարկետից հաց գնել: Պաշտպանյալս գնացել է, որ հաց և ծխախոտ գնի, խանութի մոտ նրան են մոտեցել ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, տեսարան ստեղծելով, թե իբր բերման են ենթարկում պաշտպանյալիս՝ հրահանգել են ավելորդ ոչինչ չանել: Ա. Մխիթարյանը վրդովված ասել է, որ ամբողջ օրն իր տան շուրջը պտտվել են և իրեն ոչինչ չեն ասել, չեն հրավիրել իրավապահ մարմիններ, ինչո՞ւ են որոշել իրեն խանութի մոտ, ի ցույց հարևանների շրջապատել, սակայն դիմադրություն ցույց չի տվել, ենթարկվելով իրավապահ մարմիններին՝ գնացել է նրանց հետ՝ ուր որ ասել են:

Կազմվել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 40 հասցեի տան մոտակայքից ՀՀ ԱԱԾ «Ա» վարչության սպա՝ կապիտան Ա. Ասատրյանը, նույն վարչության սպա, ավագ լեյտենանտ Ա. Պողոսյանի մասնակցությամբ,  օգոստոսի 2-ին, ժամը՝ 23:10-ին ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել Արթուր Ժորժիկի Մխիթարյանին, որը, ըստ անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու արձանագրության՝ բերման է ենթարկվել սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Ա. Մխիթարյանը բերման է ենթարկվել առանց նախապես ծանուցագիր ստանալու, առանց պատշաճ կերպով՝ նախապես պարզաբանման, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ պատճառներով է հրավիրվում իրավապահ մարմիններ և ի՞նչ կարգավիճակով, առանց պարզաբանելու վերջինիս իրավունքները: Մինչդեռ պաշտպանյալս հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածի՝ վերջինիս համար պաշտպանի ներգրավումը պարտադիր պայման է: Այսպես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝

Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`

1) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր թերզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան խնդիրների հետևանքով,

2) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում:

Մինչդեռ, մինչև 04.08.2019թ-ի ուշ երեկո,  մինչև գործում ինձ ներգրավելը, պաշտպանյալիս հետ կատարվող բոլոր քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են առանց պաշտպանի:

Հարկ է նշել, որ 04.08.2019թ.-ին, ժամը 11:00-ին իմ և Արթուր Մխիթարյանի կնոջ միջև կնքված է եղել իրավաբանական ծառայությունների մասին պայմանագիր, համաձայն որի՝ պետք է ներկայացնեմ Ա. Մխիթարյանի շահերը:

Այդ մասին նույն օրը՝ 04.08.2019թ-ին տեղեկացրել եմ քննչական խմբի կազմի մեջ ներգրավված քննիչ Սոս Սեդրակյանին, որին խնդրել եմ անհապաղ լուծել ինձ քրեական գործով որպես Ա. ՄԽիթարյանի պաշտպան ներգրավելու հարցը, քանի որ հնարավորինս շուտ պետք է բողոքարկեմ ձերբակալման արձանագրությունը:

Քննիչ Սեդրակյանը հայտնեց, որ իրեն հարմար չէ և փոխանցեց այլ քննիչի հեռախոսահամար, որը պետք է իրականացներ այդ գործընթացը: Վերջինիս հետ հեռախոսակապ ունենալով՝ պայմանավորվեցինք, որ վերջինս պետք է մեկ ժամվա ընթացքում ներկայանա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ, որտեղ այդ պահին գտնվում էր Ա. Մխիթարյանը, որպեսզի ինձ ներգրավի որպես պաշտպան:

Մեկ ժամ սպասելուց հետո զանգահարեցի քննիչի հեռախոսահամարին՝ հետաքրքրվելու՝ հասել է, թե՝ ոչ: Վերջինս հայտնեց, թե փոխել են իրենց պլանները և ՁՊՎ է գալու ոչ թե ինքը, այլ քննիչ Սոս Սեդրակյանը, որն արդեն տեղում է:

Ես վրդովված հայտնեցի, որ եթե նման բան կար՝ ինձ պետք է ավելի շուտ տեղեկացնեին, քանի որ ինձ հայտնել էին, որ ՁՊՎ պետք է մուտք գործեն ինձ հետ միասին և լուծեն իմ՝ որպես պաշտպանի ներգրավման հարցը:

Զանգահարեցի քննիչ Սոս Սեդրակյանի՝ 093-93-31-15 հեռախոսահամարին, հարցրեցի, թե երբ է հասնելու ՁՊՎ, որպեսզի ես էլ գամ: Քննիչ Ս. Սեդրակյանը հայտնեց, թե ինքն արդեն ՁՊՎ-ում է փորձագետի և Արթուր Մխիթարյանի հետ, և քննչական գործողություններ են իրականացնում: Երբ հարցրեցի, թե ինչու է իմանալով հանդերձ, որ Ա. Մխիթարյանի հարազատները ինձ հետ կնքել են պայմանագիր, առանց ինձ ներգրավելու քննչական գործողություններ իրականացվում, վերջինս կոպտեց, թե ինքն է որոշելու՝ երբ, ինչ գործողություն իրականացնի, ներգրավի պաշտպանին, թե՝ ոչ:

Ես արդեն հասել էի ՁՊՎ, մոտեցա, ներկայացա, աշխատակիցներն ասացին, որ քննիչից պետք է թույլտվություն ստանան, որպեսզի ինձ թույլ տան ներս մտնել: Գնացին, վերադարձան, հայտնեցին, որ քննիչը թույլ չի տալիս իմ մուտքը: Դրանից հետո սկսեցի ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և թեժ գիծ՝ 096-11-61-00 հեռախոսահամարով: Միայն այդ ահազանգերից հետո, այն պայմաններում, երբ Ա. Մխիթարյանը Երևանի ՁՊՎ-ում էր և իմ՝ որպես պաշտպանի ներգրավումը հնարավորինս արագ պետք է իրականացվեր, որն այդ պահին հնարավոր էր կատարել, քանի որ ես արդեն ՁՊՎ-ում էի, այնտեղ էր նաև քննիչը:

Այն պայմաններում, երբ այդ հարցը հնարավոր էր արագ կազմակերպել և ընդամենը կազմել արձանագրություն՝ այդ գործընթացը քննչական բաժնից ձգձգեցին մինչև 04.08.2019թ-ը, երեկոյան 21:00-ն, քանի որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հայտնել էին, որ Ա. Մխիթարյանին պետք է տեղափոխեն Աբովյանի քննչական բաժին, նոր կազմակերպեն այդ գործինթացը:

Արդյունքում ձերբակալման օրինաչափությունը ստուգելու վերաբերյալ բողոքը ճիշտ է՝ ներկայացվեց 04.08.2019 թ-ին, սակայն, 23:00-ի սահմաններում, որի արդյունքում բողոքը քննության առնվեց՝ միացվելով քննիչի՝ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու որոշման քննարկմանը և դատական նիստում քննության առնվեց միայն 05.08.2019թ-ին:

05.08.2019 թ. պաշտպանյալիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացվել, և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ, որտեղ պաշտպանյալիս տեսակցելու ընթացքում վերջինս ինձ հայտնեց, որ կարևոր տեղեկություն է ուզում հայտնել և ասաց, որ երբ իրեն տարել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժին, բաժնի պետի ներկայությամբ իր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ են գործադրվել, որոնք արտահայտվել են հետևյալում.
ոստիկանության պետի ներկայությամբ պաշտպանյալիս հայտնել են, որ ինքը պետք է գրի, որ դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով, ասել են, որ եթե այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, իրեն և ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ իրենք անհոգ կապրեն:

Երբ պաշտպանյալս հայտնել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, ազատանցի Պետո չի ճանաչում, ինչպե՞ս այդպես գրի, պետի հրահանգով սկսել են իրեն խոշտանգել, մասնավորապես, պետի հրամանով իր ձեռնաշղթաների դիրքը փոխել են, երկու ձեռքերը մեջքի հետևում ձեռնաշղթայով միացված վիճակում սկսել են հարվածել նրան: Մեկ անգամ հարվածել է քննչական խմբի քննիչ Սոս Սեդրակյանը, որը հետագայում թույլ չի տվել, որ պաշտպանյալս այդ մասին գրի իր ցուցմունքներում, իսկ վերջինս էլ վախից այդ մասին ինձ հայտնել է այն ժամանակ միայն, երբ արդեն ՔԿՀ-ում էր:

Բացի դրանից, պաշտպանյալիս սկսել են խոշտանգել՝ սրբիչը փաթաթել են վզին և սեղմել, որի արդյունքում պաշտպանյալս ֆիզիկական ուժեղ ցավ է զգացել:

Այնուհետև հարվածներ են հասցրել պաշտպանյալիս մարմնի տարբեր հատվածներին, հաստ գրքով ուժգին հարվածել են պաշտպանյալիս գլխին:

Ասել են, որ ինչպես նախկինում 5 տարով ազատությունից զրկեցին, այս պահին արդեն 20 տարով կազատազրկեն:

Սկսել են նաև սպառնալիքներ հնչեցնել, թե՝ «կտեսնես Մելոն ինչ կանի քո ու ընտանիքիդ անդամների գլխին», ինչից պաշտպանյալս լուրջ մտավախություն ունի, որ իրոք կարող են իր ընտանիքի անդամներին և իրեն վնասել:

Արդյունքում սպառնալիքներից պաշտպանյալիս առողջական վիճակն ավելի է վատթարացել: Իրեն անելանելի վիճակում զգալով՝ ՔԿՀ-ում մի քանի անգամ ինքնավնասումներ է կատարել:

Պաշտպանյալս նաև անհանգստացած է այն հանգամանքով, որ Գագիկ Շամշյանն իր shamshyan.com կայքում տեղադրել է իր լուսանկարները, այդ թվում՝ կատարված ոստիկանության բաժնում՝ ներկայացնելով իրեն որպես 6 անգամ թմրանյութեր իրացնելու համար դատապարտված, և անձնական կյանքի գաղտնիության, անմեղության կանխավարկածը խախտելով՝ նշել նաև, թե բացի նրանից, որ պաշտպանյալս առնչություն ունի պայթյունի հետ, նաև նախկինում դատված լինելով՝ գտնվել է «ոչ հարգի» խցերում:

Այդ նյութերը հասանելի են դարձել ամբողջ հանրությանը, այդ թվում՝ պաշտպանյալիս հարազատներին, ընտանիքի անդամներին, դստերը՝ որը ուսանողուհի է, որդուն, որը ծառայում է ՀՀ զինված ուժերում, կնոջը, որը ուսուցչուհի է: Ստացվում է՝ որ ոստիկանության աշխատակիցները և նախաքննական մարմինը կամ թույլ են տվել լրատվամիջոցին անդրադառնալ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այդ թվում՝ նաև իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին, այլ նաև հնարավոր է, որ ոստիականության աշխատակիցները կամ նախաքննական մարմինը, համագործակցելով Գագիկ Շամշյանի հետ՝ նրան են տրամադրում և հնարավոր է՝ պատվիրում իրենց համար նախընտրելի տեղեկություններ:

Անհրաժեշտ է պարզել՝ որն է նման համագործակցության իրավական հիմքը և շահագրգռվածությունը: Ընդ որում, այդ նյութերը պարունակում են ինչպես իմ պաշտպանյալին, այլ նաև գործով անցնող մյուս երկու մեղադրյալներին վիրավորող և վարկաբեկող ապատեղեկատվություն:

Ըստ պաշտպանյալիս՝ դա կատարվել է այն բանի արդյունքում, որ վերջինս հրաժարվել է ընդառաջ գնալ ոստիկանապետի ներկայությամբ իրեն արված առաջարկներին: 

Պաշտպանյալս հայտնել է, որ ոստիկանապետի և քննիչ Սոս Սեդրակյանի հետ միասին ներկա գտնվողներին և իրեն խոշտանգողներին տեսնելիս՝ կճանաչի:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին

Խնդրում եմ՝՝ 
1.Հանձնարարել վերը նշված փաստերի արդյունքում հարուցել քրեական գործ՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին,

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանյալիս և իր ընտանիքի անդամների հասցեին իրավապահ մարմինների կողմից հնչեցվել են սպառնալիքներ, խնդրում եմ անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար պաշտպանյալիս և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ՝ 

արձանագրել պաշտպանյալիս հիմնարար իրավունքների խախտումները և միջոցներ ձեռնարկել իշխանական կամայականություններից վերջինիս պաշտպանելու համար:

Խնդրում եմ դիմումիս արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Կանխավ շնորհակալ եմ:

Ա. Մխիթարյանի պաշտպան՝ Գ. Գրիգորյան

Փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 716,

Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա, 6-րդ հարկ, 608 սենյակ, հեռ. 091-59-85-85