Հայաստանի սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող է զոհվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրել է, որ զոհվածը 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանն է։
«Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- գրել է Հովհաննիսյանը։