Կիևում մերկ տղամարդիկ` փողկապներ կապած, մրցավազքի են դուրս եկել (տեսանյութ)
Ուրբաթ օրը, հուլիսի 26-ի երեկոյան, մի խումբ մերկ տղամարդիկ գրավել են Կիևի հյուրերի և բնակիչների ուշադրությունը: Անկախության հրապարակի ուղղությամբ վազել է վեց մերկ տղամարդ:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Տղամարդկանց քաղաքի հենց սրտում տեսել են երեկոյան ժամը 20:00-ին: Տղաները կապել են փողկապներ` իրենց տղամարդկային «արժանապատվությունը» ծածկելու համար:
Տղամարդկանց վարքագծի պատճառը հստակ չէ, ենթադրվում է, որ դա կարող է ինչ-որ կերպ կապված լինել «մերկ մարմնի» ակցիայի հետ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին` մայրաքաղաքի կենտրոնում:
Այժմ տղաներին փնտրում է ոստիկանությունը: