«Ժամանակ». ԵԿՄ–ի ձեռքից վերցնում են անձին «մարտական ուղի» տալու գործառույթը

«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ։ Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով։
Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին եւ նրա հեղինակությանը, քանի որ մինչեւ այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը եւ մարդուն տալիս այսպես կոչված «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ։
Հետաքրքիր է նաեւ, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում