Երևանում կորած 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է. կա վարկած, թե ուր է եղել նա
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին, ժամը 09.40-ին, հայտնաբերվել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրան գտել են Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում եւ ներկայացվել բաժին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը ծանոթացել է մի տղամարդու հետ և նրա հետ գնացել մայրաքաղաքում գտնվող մի բնակարան, որտեղ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարվել։
Իրավապահները գտել են նաև տղամարդուն և պարզում են տեղի ունեցածի իրական հանգամանքերը: