Ավստրալիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողների մեղադրանքները կհանվեն
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասում է, որ օրեր առաջ ձերբակալված ֆրանսիացի լրագրողներից հանվում են բոլոր մեղադրանքները:
Լրագրողները Ավստրալիայում լուսաբանում էին ածուխի հանքափորների բողոքի ակցիան: Լրագրողները ֆրանսիական France 2 հեռուստաընկերության աշխատակիցներ են, ռեպորտաժի նկարահանման ժամանակ լրագրողները, միանալով ցուցարարներին, քայլել են երկաթուղու ճանապարհով, ինչից հետո ոստիկանությունը նրանց ձերբակալել էր:
Նրանք մեղադրվում էին տարածք անօրինական ներխուժման մեջ: