Դոնալդ Թրամփը խոսել է Բորիս Ջոնսոնի մասին
Այսօր Բորիս Ջոնսոնը պաշտոնապես կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Նա փոխարինում է Թերեզա Մեյին, ով վարչապետ էր դարձել 2016 թվականին: Օրերս Ջոնսոնը ջախջախիչ պարտության մատնեց իր հիմնական մրցակցին՝ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Ջերեմի Հանթին:
Անդրադառնալով Ջոնսոնի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալու փաստին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բորիս Ջոնսոնը բրիտանական Դոնալդ Թրամփն է, Ամերիկայի նախագահը մասնավորապես ասել է.
«Բորիս Ջոնսոնը լավ մարդ է, նա խիստ է, բայց և շատ խելացի: Նրան կոչում են «բրիտանական Թրամփ» Ինձ Բրիտանիայում սիրում են, և դա այն է, ինչ ցանկանում են բրիտանացիները, Բորիսն իր աշխատանքը լավ կկատարի»: