Գերեզմաններում կապիշոններով մարդիկ սատանայապաշտական ծեսեր են արել. Տեր Բարդուղիմեոս քահանա (ֆոտո)
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը տեղեկացրել է, որ գերեզմանատանը կասկածելի հագուստով մարդկիկ են եղել, ովքեր սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա ֆոյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և լիս գրառել.
«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:
Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:
հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուքում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»: