Ամուսնալուծվել են Մալազիայի նախկին թագավորն ու ռուս գեղեցկուհին (լուսանկար)
Մալազիայի նախկին թագավոր Մուհամմադ Հինգերորդը, ով հրաժարվել էր գահից` ռուս գեղեցկուհի «Միսս Մոսկվա 2015» ճանաչված Օքսանա Վոյեվոդինայի հետ ամուսնանալուց հետո: Այժմ նրանք ամուսնալուծվել են:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ ամուսնալուծության մասին փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 1-ին: Ամուսնալուծության պատճառները հայտնի չեն, սակայն հայտնի է, որ ըստ ամուսնալուծության փաստաթղթի, զույգն այլևս չի կարող երբևէ ամուսնանալ:
Մի քանի շաբաթ առաջ Վոեվոդինան իր և թագավորի առաջնեկ որդու լուսանկարն էր տեղադրել, նշելով, որ տղան Մալազիայի ապագա թագավորն է: Զույգն ամուսնացել էր 2018 թվականին: