«Գահերի խաղ»-ը «Էմմի» մրցանակաբաշխությանը առաջադրվել է 32 անվանակարգում
«Գահերի խաղը» հեռուստասերիալը ռեկորդակիր է դարձել՝ առաջադրվելով «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխությունում միանգամից 32 անվանակարգերում:
Սա Emmy Awards-ի պատմության մեջ առաջին անգամն է, երբ մեկ հեռուստասերիալն այդքան անվանակարգերում է առաջադրվում: «Գահերի խաղը» առաջադրվել է որպես «Լավագույն դրամատիկ սերիալ, լավագույն դրամատիկ դերասան, լավագույն դրամատիկ դերասանուհի, լավագույն սաունդթրեք, լավագույն ռեժիսոր» և էլի մի քանի տասնյակ անվանակարգերում: Ավելի վաղ՝ 1994 թվականին «Նյու Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալն էր համարվում ռեկորդակիր՝ այդ ժամանակ սերիալն առաջադրվել է 27 անվանակարգերում: