Ջուլիան Ասանժը միջամտել է ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորերան հայտարարել է, որ իր երկիրը տեղյակ է եղել այն մասին, որ WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը միջամտել է 2016 թվականին ԱՄն -ի նախագահական ընտրություններին:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կորերայի խոսքերով WikiLeaks -ի արդարացումն այն է եղել, որ իրենք ճշմարիտ տեղեկատվություն են տարածել: «Քանի որ WikiLeaks -ի տարածած տեղեկությունները վերաբերվել են միայն այն ժամանակ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին, նշանակում է նրանք արդար չեն եղել»,-հավելել է Կորերան: