Ինչո՞ւ Ձեր պարգևավճարի 140 հազար ԱՄՆ դոլարը չուղղեցիք աղբահանության խնդրի լուծմանը. հարց քաղաքապետին
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարոն Հայկ Մարությա'ն, Դուք հաշվարկե՞լ եք աղբահանության համար անհրաժեշտ գումարի չափը, եթե այո, ապա որքա՞ն է պահանջվում Երևան համայնքում պատշաճ աղբահանություն կատարելու համար։
Ինչո՞ւ Ձեր պարգևավճարի 140 հազար ԱՄՆ դոլարը չուղղեցիք աղբահանության խնդրի լուծմանը»։