Արման Թաթոյանը հյուրընկալել է լրագրող և քաղաքագետ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից (լուսանկարներ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Դեմոկրատիան այսօր» (Democracy Today) ՀԿ-ի հիմնադիր, խորհրդի անդամ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի (Gulnara Shahinian) նախաձեռնությամբ աշխատակազմում հյուրընկալել է լրագրող և քաղաքագետ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից:
Նրանք ծանոթացել են Պաշտպանի գործունեությանը, լիազորությունների շրջանակին, աշխատանքի սկզբունքներին և ուղղություններին, կոնվենցիոն կարգավիճակներին, ինչպես նաև խոսել միջազգային համագործակցությունից:
Արման Թաթոյանը կարևորել է Վրաստանի հանրային պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: