Քաղցր հյութերը նպաստում են քաղցկեղի առաջացմանը․ պարզաբանում են գիտնականները
Սորբոնի համալսարանի ֆրանսիացի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ երկար ժամանակ հյութերի օգտագործումը, որոնք պարունակում են շաքար, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։ Այս մասին հաղորդում է Bmj-ն։
Փորձի համար գիտնականները ընտրել են կամավորներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղցկեղի տարբեր ձևերին և թե նրանք ինչ զարգացում են ունենում քաղցր, բնական հյութեր օգտագործելիս։Այդ գիտափորձին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։
Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ քաղցր հյութերը մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու շանսերը։