Սկսվել է C-400 զենիթահրթիռային զենքի մատակարարումը Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է այն մասին, որ ռուսական զենիթահրթիռային C-400 կայանները արդեն տեղափոխվում են Թուրքիա։ Առաջին տեղափոխումը իրականացվել է Անկարա քաղաքում։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Այս գործարքին դեմ էր ԱՄՆ-ն։ Նրանք մի քանի անգամ Թուրքիային տեղեկացրել են, որ եթե այս գործարքը կայանա, ապա ԱՄՆ-ն կհրաժարվի Թուրքիային վաճառել մի շարք զինատեսակներ։
Դեռևս ԱՄՆ-ի կողմից մեկնաբանություն չկա։