Ուժեղ քամի և փոթորիկ Հունաստանում․ մահացել է 6 մարդ, 70-ը՝ հոսպիտալացվել
Հունական Հալկիդիկի կղզում նույնպես ուժեղ քամիներ են։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Քամիներն ու փոթորիկը խլել են 6 մարդու կյանք։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ երկու մարդկանց դիակները գտել են հյուրանոցի մոտակայքում, որոնց վրա ընկել է հսկա ծառը։ Նրանք եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Չեխիայի երկու քաղաքացիներ մահացել են, երբ ուժեղ քամին հարվածել է իրենց նավակին։
Եվս երկու մարդ էլ մահացել է, երբ քամին պոկել է հյուրանոցի տանիքն ու նետել Ռումինիայի քաղաքացիների վրա, որոնց մեջ եղել է 8 տարեկան երեխա։ Մոտ 70 մարդ հոսպիտալացվել է։