Հայտնի է այս տարվա ամենաշատ գումար վաստակած աստղի անունը․ Forbes
Հայտնի Forbes ամսագիրը ներկայացրել է ամենաշատ գումար վաստակած աստղերի ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեկ տարվա մեջ վաստակել է 185 միլիոն դոլար։ Իսկ նրա համերգային շրջագայությունը, որից հավաքվել էր ավելի քան 226,1 միլիոն դոլար, դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաեկամտաբեր համերգային շրջագայությունը։ Երկրորդ հորիզոնականում Քայլի Ջեններն է, ով վաստակել է 170 միլիոն դոլար։ Երրորդ հորիզոնականում ռեփեր Քանյե Ուեսթն է, ով վաստակել է 150 միլիոն դոլար։
Քառյակը եզրափակում է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով վաստակել է 127 միլիոն դոլար։