Մերիլին Մենսոնը կնկարահանվի Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանվող սերիալում
Հայտնի երաժիշտ Մերիլին Մենսոնը նշել է, որ կդառնա «Առճակատում» սերիալի մի մասնիկը, որը նկարահանվելու է հայտնի գրող Սթիվեն Քինգի վեպի հիման վրա։
Այս մասին տեղեկացնում է Revolver-ը։
«Սա շատ տարօրինակ փորձ է լինելու ինձ համար»- ասել է Մենսոնը։
Երաժիշտը մանրամասներ չի հայտնել սերիալում իր դերի մասին։ Նա նշել է, որ ինքն ու իր երաժիշտները նվագելու են սերիալի երաժշտությունը, որը լինելու է հայտնի The Doors խմբի The End երգը։
Նշվում է, որ սերիալը էկրաններ կբարձրանա 2020 թվականին։
Այն կունենա 10 սերիա։