Նարնջի չափերի հասնող կարկուտ Իտալիայում․ կան մի քանի տասնյակ տուժածներ (տեսանյութ)
Սոցկայքերում ու իտալական հեռուստաընկերության եթերներում հայտնվել են նոր կադրեր Ադրիատիկ ծովի ափերին մոտ տեղի ունեցած կարկտից ու ջրհեղեղից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այդ հեղեղումներից ամենաշատը տուժել են իտալական Պեսկարա քաղաքի բնակիչները։ Այսօր գիշեր այնտեղ տեղացել է ուժեղ կարկուտ, որն ունեցել է նարնջի չափեր։ Կարկուտը ջարդել է մեծ թվով մեքենաներ։
Մի քանի տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։ Մի շարք փողոցներ վերածվել են գետերի։ Կարկուտը ջարդել է նաև տների տանիքներն ու պատուհանները։