Հենց Նիկոլից չստացան էն, ինչ ուզում են՝ այդ ժամանակ Նիկոլը կհայտարարվի բռնապետ
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսկ Նիկոլը Տուսկի հետ Հյուսիսային պողոտայով զբոսնելիս պատմե՞լ ա Տուսկին, որ էդ պողոտան կառուցած Ռոբերտ Քոչարյանին իր անձնական վրեժխնդրության պատճառով դարձրել ա քաղաքական բանտարկյալ և անօրինաբար պահում ա կալանքի տակ:
Չնայած Նիկոլը Տուսկին ասած կլինի, որ Հյուսիսային պողոտան էլ ա ինքը սարքել, Հայոց այբուբենն էլ ա ինքը ստեղծել, Մենդելեևի աղյուսակն էլ, տո, որ Հայկը չի Բելին մի նետով սպանել, այլ՝ ինքը...
Արևմուտքը դեռ աչք ա փակում Նիկոլի հակասահմանադրական և դիկտատորական քայլերի վրա, քանզի հույսեր ա կապում Նիկոլի հետ՝ հակառուսական պայքարում և սա է պատճառը, որ Տուսկը նախագահ Քոչարյանին չի գնում տեսնելու և չի հայտարարում, որ Նախագահը քաղբանտարկյալ է, բայց հենց Նիկոլից չստացան էն, ինչ ուզում են՝ այդ ժամանակ Նիկոլը կհայտարարվի բռնապետ, իսկ նախագահ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ...»: