Անջելինա Ջոլիի սեքսուալ ֆոտոշարքը Փարիզից (լուսանկարներ)
44-ամյա Անջելինա Ջոլին այս պահին գտնվում է սիրո քաղաքում ՝ Փարիզում։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։ Նա եկել է Փարիզ, որպեսզի մասնակցի Guerlain ապրանքանիշի գովազդային ֆոտոսեսիային։
2017 թվականից նա համարվում է ֆրանսիական կոսմետիկա արտադրող ընկերության գովազդային դեմքերից մեկը։ Ընկերության նոր գովազդային լուսանկարները Փարիզում են արվում։ Ջոլին լուսանկարվել է փարիզյան տներից մեկի պատշգամբում։
Նշենք, որ սեքսուալ լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո շատերը հիացել են Ջոլիի նոր կերպարով։