Մահացել է հայտնի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի դերասանը
88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռիփ Տորնը։ Այս մասին տեղեկացնում է Deadline-ը։
Նա մահացել է Լիչֆիլդում, որտեղ ապրում է իր ընտանիքը։ Դերասանի մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում։ Տորնը նկարահանվել է մոտ 180 ֆիլմերում։
Այդ ֆիլմերից են նաև «Սևազգեստ մարդիկ» և «Առանց զգացմունքների» ֆիլմերը։