Ջրհեղեղ Վաշինգտոնում․ ջուրը լցվել է Սպիտակ տան նկուղ (տեսանյութ)
Անձրևների հետևանքով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ջրհեղեղ է սկսվել։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Վարորդների մի մասը փողոցներում կանգնել է մեքենաների վրա, իսկ ոմանք մեքենաները թողել են ու հեռացել։
Ջուրը լցվել է մետրոկայարան ու Սպիտակ տան նկուղային հարկերը։ Մայրաքաղաքում էլեկտրականությունն աշխատում է խափանումներով։
Քաղաքի որոշ հատվածներում աշխատում են փրկարարական ջոկատները։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տուժածներ չկան։