Նեյմարը Լեոնարդոյին ասել է, որ ցանկանում է հեռանալ «ՊՍԺ»-ից․ UOL
Նեյմարը ցանկանում է հեռանալ «ՊՍԺ»-ից։ 27-ամյա բրազիլացին այլևս չի ցանկանում խաղալ փարիզյան ակումբում և այդ մասին նա մի քանի անգամ արդեն ասել է։ Այս մասին տեղեկանում ենք UOL պարբերականից։
Առաջին անգամ նա իր հեռանալու մասին ասել է մրցաշրջանի ավարտի երեկույթի ժամանակ։Նա այդ մասին խոսել է Տիագու Սիլվայի, Մարկինյոսի և Դանի Ալվեշի հետ։ Հետո այդ մասին խոսել է ակումբի տնօրեն Նասսեր Ալ-Հելաֆիի հետ։ Նախորդ շաբաթ Լեոնարդոն զանգել է Նեյմարին, որպեսզի քննարկեն հաջորդ տարվա անելիքների մասին, սակայն Նեյմարը նշել է, որ ցանկանում է լքել ակումբը։
Երեկ Նեյմարը չի ներկայացել ակումբի ամառային հավաքին, սակայն նրա հայրը նշել է, որ Նեյմարը կմիանա թիմին հուլիսի 15-ին։Հիշեցնենք, որ Նեյմարը փարիզյան ակումբի հետ ունի դեռ 3 տարվա պայմանագիր։