«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել

Այս թեմայով
- «Հրապարակ». Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել
- «Հրապարակ». Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի
- Ֆուտուրիստական քրեական գործ. Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
- «Ժամանակ». Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործն այս ամսվա վերջին կուղարկվի դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:
Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այսինքն՝ Ն. Վանեսյանը փողով բժիշկ է տեղավորել գործի ու բռնվել: Հետաքրքիր է՝ քննության ավարտը ինչ կլինի, քանի որ նա այս պահին ստորագրությամբ ազատության մեջ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում