Մի խումբ քաղաքացիներ աղբ են բերել՝ լցրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ․ նրանց բերման են ենթարկել (տեսանյութեր)
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի նախաձեռնությամբ, մի խումբ քաղաքացիներ այսօր Արշակունյաց փողոցից աղբ են բերել և թափել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ֆեյսբուքյան եթերով Սոնա Աղեկյանը մանրամասնորեն նկարագրում է իրավիճակն ու պարզաբանում, թե ինչու են դիմում այդ քայլին։
Քաղաքացիական նախաձեռնությունը դուր չեկավ քաղաքապետարանի աշխատակիցներին։ Վերջիններս դիմեցին ոստիկանների օգֆնությանը, ովքեր դեպքի վայրում բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին և ևս 8 քաղաքացու։